Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 
  • Թուրքիան առաջարկում է Ռուսաստանին ազգային տարադրամներով փոխհաշվարկների անցնել

    Թուրքիան առաջարկում է Ռուսաստանին ազգային տարադրամներով փոխհաշվարկների անցնել

    19.07.2014| 22:42
    Թուրքիան առաջարկում է Ռուսաստանին ազգային տարադրամները օգտագործել արտաքին առևտրում փոխադարձ հաշվարկների մեջ՝ հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունը՝ ՌԴ նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի Ավստրալիայի բիզնես քսանյակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: 2013-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը 32,7 միլիարդ դոլար է եղել:
  • էկոնոմիկայի նախարարը ողջունել է «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան

    էկոնոմիկայի նախարարը ողջունել է «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան

    19.07.2014| 11:45
    էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ընդունել է ֆրանսիական «Քարֆուր» ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալին և գրասենյակի ներկայացուցիչներ Լորան Նազետին ու Վաչե Արսենին:
  • Բոնուսները դարձել են աղքատի ափին դրվող ողորմություն

    Բոնուսները դարձել են աղքատի ափին դրվող ողորմություն

    18.07.2014| 11:26
    Այո, որքան էլ զարմանալի է, մեր օրերում էլ բարի լուրեր կան, որոնք մեկ մեխով էլ են ամրացնում պետության տախտակամածի փայտերը, բայց երբ մի քիչ ուժեղ են հարվածում, մեխերը երբեմն... ծռվում են։
  • Չորս դրամ թանկացում և ապրանքների գնաճ

    Չորս դրամ թանկացում և ապրանքների գնաճ

    18.07.2014| 11:06
    Էլեկտրաէներգիայի թանկացման պտուղներն արդեն քաղում է ժողովուրդը։ Թեև էլեկտրաէներգիայի սակագինը ծրագրված է բարձրացնել օգոստոսի 1-ից, այնուհանդերձ, վերջին երկու շաբաթում խանութներում մի շարք ապրանքների գները բարձրացել են։ Եվ այսպես, արձանագրվել են տեղական արտադրության ապրանքների գները։
  • Մնացին Ռուսաստանի «դաբրոյին» սպասելով

    Մնացին Ռուսաստանի «դաբրոյին» սպասելով

    18.07.2014| 11:02
    Աբխազական երկաթուղու վերագործարկմամբ հետաքրքրված է ոչ միայն Հայաստանը, այլև Աբխազիան։ Սակայն վերագործարկման նկատմամբ հետաքրքիր անտարբերություն է նկատվում Ռուսաստանի կողմից։
  • Կգնա՞ն դրան

    Կգնա՞ն դրան

    18.07.2014| 00:50
    Երևանում, հայտնի երգի հանգույն` «ամեն ինչ վաճառվում է, և ամենքն են վաճառվում»-ին զուգահեռ ամեն քայլի կարող ես հանդիպել «տրվում է վարձով» մակագրությանը:
  • Մարզահամերգային համալիրը հինգերորդ անգամ հանվեց աճուրդի

    Մարզահամերգային համալիրը հինգերորդ անգամ հանվեց աճուրդի

    17.07.2014| 18:05
    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր արդեն հինգերորդ անգամ հանվել է աճուրդի, այս անգամ արդեն 12 միլիարդ 695 միլիոն 535 հազար դրամ (մոտ 31 միլիոն 193 հազար դոլար) մեկնարկային գնով։ Աճուրդի մասին հայտարարությունը տեղադրված է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնական կայքէջում, որպես վերջնաժամկետ նշվում է հուլիսի 29-ը։
  • Ստոկհոլմում սկսվել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը

    Ստոկհոլմում սկսվել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը

    17.07.2014| 11:15
    Ստոկհոլմի առաջին ատյանի դատարանն այսօր սկսել է լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժի գործի քննությունը։ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան գտած «Վիկիլիքս»-ի հիմնադիրը մեղադրվում է սեռական բռնության մեջ, այս մասին հաղորդում է սկանդինավյան երկրներում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։
  • Ռուսաստանում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

    Ռուսաստանում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

    16.07.2014| 13:47
    Երեկ՝ հուլիսի 15-ին, ՌԴ ԱԴԾ աշխատակիցները բերման են ենթարկել հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն: Հայրապետյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում, երբ նա վերադարձել է Մոնակոյից:
  • Գործարարները մտահոգ են

    Գործարարները մտահոգ են

    15.07.2014| 17:30
    Գործարարները մտահոգ են